Իրանից դեպի Հայաստան արտահանման ծավալները 20 տոկոսով աճել են

Իրանական բեռնատարներ Սյունիքում. Արխիվային լուսանկար
Հայաստանում առաջիկա ամիսներին կշահագործվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առևտրի կենտրոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Իրանից արտահանումը Հայաստան ընթացիկ տարվա 4 ամսում (2022թ. մարտի կեսերից հուլիսի կեսեր) կազմել է մոտ 115 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։ Ինչպես հայտնում է parstoday.com-ը, այս մասին ասել է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խարմալին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը իրանական ապրանքների համար մուտքի դարպաս է ԵԱՏՄ շուկա։
Իրանից Հայաստան են արտահանվում այնպիսի ապրանքներ, ինչպես ամրաններ, բիտում, պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ:
Խարմալին հավելել է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առևտրի կենտրոնը: