Մեկ օրում Հայաստանում հանցագործության 55 դեպք է բացահայտվել

Ոստիկաններ
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, տուժել է 27 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 10, անձնական ունեցվածքի գողության և թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու 7-ական, թմրանյութի հայտնաբերման 6, խարդախության 4, ընտանեկան բռնության 3, սպանության սպառնալիքի 2, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության հասցնելու, գույքը անզգուշությամբ վնասելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի ու երեխայի միջև տեսակցությունը խոչընդոտելու և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է սպանության համար 1999թ-ից հետախուզվող տղամարդ