ՌԴ ԱԴԾ–ն Կուրսկում ուկրաինական հետախուզության գործակալի է ձերբակալել

ԱԴԾ–ի տվյալներով` ձերբակալված անձն առնչություն է ունեցել Ռուսաստանի ՊՆ օբյեկտների մասին տեղեկությունների փոխանցմանը։
Sputnik
ՌԴ ԱԴԾ–ն հայտնել է Կուրսկում ուկրաինական հետախուզության գործակալի ձերբակալման մասին։ Նա ինքը հայտարարել է, որ Սումիից է և հավաքագրվել է 2018 թվականին:
Հատուկ ծառայությունների տվյալներով` նա Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության գործակալ է եղել։ Նրան կասկածել են «օտարերկրյա հետախուզության պահանջով ՊՆ օբյեկտների մասին տեղեկությունների հավաքմանը և փոխանցմանն առնչություն ունենալու մեջ»։
Գործակալի բնակության վայրում ուժայինները հատուկ տեխնիկական միջոցներ են առգրավել, որոնք փոխանցված են եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։ Բացի այդ, նրա համակարգչում և բջջայինում «դիպուկահարների պատրաստությանը, ողջ մնալուն, պարտիզանական պատերազմին, հետախուզադիվերսիոն գործունեությանն առնչվող հատուկ գրականություն են հայտնաբերել»։
Կալինինգրադի մարզում ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276 հոդվածով (լրտեսություն), որով մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։