Սևանում փրկարարները 6 հանգստացողի կյանք են փրկել

Ջրափրկարարները տեսել են շրջված հեծանվանավակն ու մոտորանավակը և շտապել օգնության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր Սևանում փրկարարները 6 հանգստացողի կյանք են փրկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ժամը 17։00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։
Ի՞նչ ծառայություններ են մատուցվում Սևանա լճի երեք հանրային լողափերում. լուսանկարներ
Միաժամանակ ժամը 17։10-ին էլ տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները շրջայց կատարելիս ափից մոտ 1-1,5 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ Վ․ Դ-ին (ծնված 1994 թ․), Ա․ Դ-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը: