Ըմբիշ Սերգեյ Սարգսյանը աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր

Ավելի վաղ արծաթե մեդալ է նվաճել Մուշեղ Մկրտչյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը Բուլղարիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Սարգսյանը որոշիչ գոտեմարտում 12։2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող մրցակցի նկատմամբ։
Հիշեցնենք՝ Սարգսյանը որակավորման փուլում 8:3 հաշվով առավելության է հասել թուրք մարզիկի նկատմամբ, այնուհետև 10:0 հաշվով հաղթել Ուզբեկստանի ներկայացուցչին:
Երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչում Սարգսյանը մրցել է Մեքսիկայի ներկայացուցչի հետ և 11-1 հաշվով հաղթանակ տանելով՝ դուրս եկել կիսաեզրափակիչ: ½ եզրափակիչում, սակայն, Սարգսյանը 3:4 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրո Մարգիշվիլիին:
Պատանի բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանն Էրզրումում կմենամարտի ոսկե մեդալի համար
61 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը և 86 կգ քաշային կարգում Գուրգեն Սիմոնյանը սփոփիչ գոտեմարտեր են անցկացրել և պարտվել` զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
Ավելի վաղ արծաթե մեդալ է նվաճել Մուշեղ Մկրտչյանը։