Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը կրկին հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Քառորդ եզրափակիչում Մկրտչյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Sputnik
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայիում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց Ղրղզստանը ներկայացնող մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ։
Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ քառորդ եզրափակիչում Մկրտչյանը 11։2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։
Հիշեցնենք, որ Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչում, որում գոտեմարտել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Կիմի Կաեպելիի հետ և 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարել: