ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը16։38-ին մարվել է երեկ երեկոյան Նոր Գյուղում բռնկված հրդեհը, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, ժամը 19։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 07:05-ին, մարվել՝ 16։38-ին։ Նոր Գյուղ գյուղի 17-րդ փողոցում տարբեր օջախներով այրվել են մոտ 6000 հակ պահեստավորած անասնակեր, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ամառային խոհանոցի (մոտ 30 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են գյուղի 15 բնակիչ, 2 ջրատար ավտոմեքենա և 1 տրակտոր։