ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նշել է, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև: Twitter-ում նման գրառում է արել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:
Ավելի վաղ Եվրամիությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտն են Հայաստանին և Ադրբեջանին կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։