Ադրբեջանը ԱԹՍ–ներ է կիրառել. զոհ ունենք

Զինվորականի սաղավարտ
Հայտնել էինք, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Հարձակման հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Խոստանում են հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկացնել հաջորդիվ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 զինծառայող է վիրավորվել։
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։