Երասխ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 17–ամյա աղջկա ու թողել անօգնական. նա մահացել է

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի Sputnik. Այսօր` հուլիսի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մեքենայի մակնիշը հայտնի չէ, վարորդը դիմել է փախուստի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 05։40-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոսկետափ գյուղի կամուրջ և, չհասած կամուրջ, հայտնաբերել է դի»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 05։00-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհի 25 կմ-ում` Ոսկետափ գյուղի վարչական շրջանում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Ալվարդ Ա․-ին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ողբերգական դեպք Նորատուսում. 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմաց վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։