ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Սևանա լճում այսօր հերթապահություն իրականացնող ջրափրկարարների նավակն ուժեղ քամուց շրջվել է, հայտնում է ԱԻՆ–ը։
Այսպես, այսօր ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։
Դեպքի վայր են մեկնել 4 մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։
Պարզվել է, որ նավակը ուժեղ քամուց շրջվել է, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ։ Նրանք մոտ 1 կմ լողալով` դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ:
Ջրափրկարարներին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել։