ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Ինչպես հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Ղազարյանին պրոֆեսիոնալիզմի համար՝ մասնավորապես ընդգծելով նախորդ մրցաշրջանում թիմի հաղթանակի գործում ունեցած մեծ ներդրումը։ Ակումբը նրան նաև հաջողություն է մաղթել հետագա կարիերայում։
Գևորգ Ղազարյանը 10 տարվա ընդմիջումից հետո անցյալ ամառ վերադարձավ «Փյունիկ» և թիմի ավագն էր։
Անցած մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։