Հայ շախմատիստները հաջող հանդես եկան «Շարժա Մասթերս - 2022» մրցաշարում

Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը 2652 է, որը երկրորդ արդյունքն է Հայաստանի շախմատիստների մեջ։
Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը 2652 է, որը երկրորդ արդյունքն է Հայաստանի շախմատիստների մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Մայիսի 20-30-ը ԱՄԷ-ի Շարժա էմիրությունում ընթանում էր ավանդական դարձած «Շարժա Մասթերս - 2022» միջազգային բաց մրցաշարը։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ՝ 9-ը «Շարժա Մասթերսում» և 1-ը՝ «Չելենջերսում»,-հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հաջող հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով կիսեց 3-4-րդ հորիզոնականները և 15,2 կետով բարձրացրեց իր միջազգային վարկանիշը։ Այս պահին Հայկի ընթացիկ վարկանիշը 2652 է, որը երկրորդ արդյունքն է Հայաստանի շախմատիստների մեջ։
Արթուր Դավթյանը, ով լրացրեց գրոսմայստերի իր երկրորդ նորման, վարկանիշը բարձրացրեց 16,4 միավորով և հատեց 2500 և ավել վարկանիշի սանդղակը։
Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը գրավեցին մրցանակային հորիզոնականներ և բարձրացրեցին իրենց վարկանիշները։
«Չելենջերս» մրցաշաշարում Սոնա Ասատրյանը գրավեց՝ 5-րդ մրցանակային հորիզոնականը։