Դեռ մեր նպատակին չենք հասել․ ԵՀ ղեկավարը՝ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի, որ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը վերջնականապես կհամաձայնեցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հույս ունի, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վեցերորդ փաթեթը շուտով կհամաձայնեցվի։
«Մենք դեռ մեր նպատակին չենք հասել․ առաջխաղացում չունենք։ Չեմ ակնկալում, որ հարցը կլուծվի 48 ժամվա ընթացքում, բայց համոզված եմ, որ վերջնարդյունքում լուծում կգտնենք», – ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզոպ Բորելն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառելու է նոր բանկերի անջատում SWIFT համակարգից, նոր պատժամիջոցներ «ապատեղեկատվության համար», ինչպես նաև նավթի ներմուծման հետ կապված սահմանափակումներ։
ԵՄ երկրները ՌԴ–ի նկատմամբ հետևողականորեն արդեն 5 փաթեթ են կիրառել Ուկրաինայի դեպքերի պատճառով։ Նախապատրաստվող վեցերորդ փաթեթի շրջանակում ԵՄ–ն ուսումնասիրում է ռուսական նավթից հրաժարվելու հնարավորությունը։ Միության որոշ երկրներ, մասնավորապես Հունգարիան, արգելակում են այդ գործընթացը` մտավախություն ունենալով, որ այն կարող է սեփական տնտեսության վրա բացասական հետևանքներ թողնել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 96-րդ օրը։