Կամչատկայի Բեզիմյաննի հրաբուխն այսօր երեկոյան ծովի մակերևույթից 15 կիլոմետր հեռավորությամբ մոխիր է արտանետել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի հրաբխային ժայթքումներին արձագանքման Կամչատկայի խումբը:
«Հրաբխի ժայթքումը շարունակվում է։ Մոխիրը ձգվում է հրաբխից հարավ-արևելք»,- նշված է հաղորդագրությունում։
Ավիացիայի համար սահմանվել է վտանգի ամենաբարձր` կարմիր գունային կոդ։