ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Իրանում Թուրքիայի արտասահմանյան հաստատություններն Անկարայի ցուցումով հավաքագրում են այնտեղ գտնվող աֆղան քաղաքացիներին՝ Կիևի ռեժիմի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «նրանց աջակցում են Թուրքիա ու հետո Ուկրաինա մեկնելու հարցում, ձևակերպվում են անհրաժեշտ փաստաթղթերը»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 93-րդ օրը։