Ռուսաստանն արգելել է Ջո Բայդենի և ԱՄՆ ևս 962 քաղաքացու մուտքը երկիր

Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակվել է ԱՄՆ քաղաքացիների ցանկը, որոնց մուտքը ՌԴ փակ է մշտական հիմունքներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Ռուսաստանը պաշտոնապես արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մուտքը իր տարածք։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հրապարակելով պատժամիջոցների ցուցակը, որում, ընդհանուր առմամբ, ներառված է ԱՄՆ 963 քաղաքացի։
Արգելող ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:
Ֆրանսիան Ռուսաստանի դեսպանին է փոխանցել «անցանկալի անձ» հայտարարված աշխատակիցների ցանկը
Ընդգծվում է, որ նման քայլի ՌԴ ԱԳՆ-ն գնացել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների:
«Ռուսական պատասխան պատժամիջոցները պարտադրված բնույթ են կրում, որոնցով նպատակ կա ստիպել ամերիկյան իշխող վարչակարգին փոխելու իր վարքագիծը՝ ճանաչելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նշվում է, որ Ռուսաստանը չի ձգտում առճակատման և բաց է պարզ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության` տարանջատելով ամերիկյան ժողովրդին ռուսատյացություն սերմանող ԱՄՆ իշխանություններից և նրանց սպասարկող անձանցից։
ԱՄՆ–ն ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության 12 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել