Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Խորհրդարանականների ճնշող մեծամասնությունն աջակցել է Ֆինլանդիայի կառավարության որոշմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հաղորդում է RT-ն:
Դեռ մայիսի 15-ին Ֆինլանդիայի կառավարությունը պաշտոնական որոշում էր ընդունել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին։
Նշվում է, որ 200 պատգամավորներից 188-ը քվեարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու օգտին:
Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին
Ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրիանայում ռուսական հատուկ գործողության ֆոնին ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն էին հայտնել։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն ուրախ կլինի Ֆինլանդիան և Շվեդիան տեսնել իր շարքերում և նրանց համար արագ անդամակցության հնարավորություն կապահովի:
Մինչդեռ Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն առճակատման ուղղությամբ է գնում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումն ավելի մեծ անվտանգություն չի բերի Եվրոպային. ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: