Վրաերթ-ավտովթար` Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Նրանք եղել են սթափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com–ը։ Մայիսի 16-ին, ժամը 01։40-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Վիկտոր Կոմիսարովը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված տղամարդ հետիոտնի։
Այնուհետև նրա ավտոմեքենան բախվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Անդրանիկ Թևոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։