«Տվյալ գործընթացներն ուղիղ ազդեցություն են ունեցել միջազգային շուկայական գների վրա թե՛ հանքահումքային ռեսուրսների, թե՛ միջանկյալ ռեսուրսների սպառման տեսանկյունից, ինչն էլ, բնականաբար, հանգեցրել է պարենի և վառելիքի համաշխարհային գների բարձրացման, իսկ Հայաստանը երկու առումներով էլ հիմնականում ներմուծող երկիր է, ուստի, կանխատեսվում է, որ գները մեր երկրի տարածքում նույնպես կբարձրանան։ Նախկինում արդեն իսկ նկատվել են էական թանկացումներ թե՛ վառելիքի, թե՛ պարենային ապրանքների պարագայում, և կանխատեսումների համաձայն՝ սակագների բարձրացումը կարող է ապագայում շարունակվել»,- ասաց տնտեսագետը։
«Մեր փոխկապվածությունը ռուսական տնտեսության հետ շատ մեծ է, մինչդեռ մեր վճարային հաշվեկշիռն այս պահին արդեն բացասական է, հետևաբար, համաշխարհային շուկայի սակագնային փոփոխությունները մեր տնտեսության վրա ունենալու են լուրջ ազդեցություն»,- ասաց տնտեսագետը։