Մինսկը չի բացառում Ուկրաինայի կողմից սադրանքների հնարավորությունը. ԶՈւ ԳՇ

Իգոր Կորոլը նշել է, որ հարևան երկրները Բելառուսի արևմտյան սահմանների մոտ տեղակայել են ավելի քան 260 մարտական տանկ, մոտ 150 մարտական ինքնաթիռ, 164 մարտական ուղղաթիռ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կորոլը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից սադրանքները չեն բացառվում։
«Ուկրաինացիները ականապատում են ճանապարհներ, հարակից տարածքի կամուրջներ, ուժեղացված պարեկություն են իրականացնում ուժեղացված պարեկախմբերով: Բոլորը զինված են, ուստի կարող է լինել ցանկացած սադրանք», - СТВ TV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Կորոլը:
Նրա խոսքով, «օբյեկտիվ ապացույցներ կան, որ սահմանների մոտ՝ Օվրուչի ուղղությամբ, հակամարտկոցային պայքարի ամերիկյան կայաններ են տեղակայվել»։
«Այսօր Ուկրաինան Բելառուսի Հանրապետության դեմ մոտ 10000 զինվոր է կենտրոնացրել Ռովենսկի ուղղությամբ, 6000-ը` Օվրուչի ուղղությամբ, 4500-ը՝ Չեռնիգովի ուղղությամբ։ Դրանց թվում են հրետանային՝ զինված գերժամանակակից ամերիկյան միջոցներով և ՀՕՊ ստորաբաժանումները», -ասել է նա:
Անդրադառնալով Բելառուսի արևմտյան սահմանների մոտ տիրող իրավիճակին՝ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարևան երկրներն այնտեղ տեղակայել են ավելի քան 260 մարտական տանկ, մոտ 150 մարտական ինքնաթիռ, 164 մարտական ուղղաթիռ։