ԵՐԵՎԱՆ,14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի կառավարության կայքում սխալմամբ հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ գործադիր մարմինը հրաժարական է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է France info ռադիոկայանը։
«Վարչապետ Ժան Կաստեքսը կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին»,- գրված է եղել կայքում:
Հաղորդագրությունն ավելի քան մեկ ժամ մնացել է Ֆրանսիայի կառավարության կայքում։
Գործադիր մարմնից պարզաբանել են, որ տեղեկատվության մշակման սխալ է տեղի ունեցել. կայքն ունի նյութերի «վերադասավորման» ռեժիմ, որն ակտիվացել է։
Կառավարության աղբյուրը հստակեցրել է, որ Ֆրանսիայի գործադիր մարմնում փոփոխություններ չեն նախատեսվում: