Վլադիմիր Կարապետյանի դուստրը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրում:
Նշենք, որ ըստ մամուլի` Տաթևիկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի ներկայիս դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։