Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է 102 ռուսների մուտքը երկիր, այդ թվում՝ հայտնի դերասանների

Լատվիայի ԱԳՆ–ն
Ռուսաստանցիների դեմ կիրառված արգելքը գործելու է անորոշ ժամանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Լատվիան արգելել է ՌԴ 102 քաղաքացու մուտքը երկիր, այդ թվում՝ հայտնի դերասանների ու ռեժիսորների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով երկրի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչին։
Լատվիայի ԱԳՆ կայքում հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ երկիր մուտք գործելն արգելված է դերասաններ Նիկոլայ Բուրլյաևի, Ալեքսանդր Պանկրատովի, Բորիս Գալկինի և Ալեքսանդր Պաշուտինի համար։
Նշվում է, որ կիրառված արգելքը գործելու է անորոշ ժամանակով։
Ավելի վաղ Լատվիայի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել ավելի քան 30 ռուսաստանցի մշակույթային գործիչների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։