Գյումրիում տարեցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ևս 2 երիտասարդ է ձերբակալվել

Քննչական կոմիտե
Այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ևս երկու երիտասարդ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
ՔԿ–ից հայտնում են, որ տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է:

«Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս երկուսի ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի՝ 1999թ. ծնված բնակիչ Վելիխան Խլղաթյանն է, մյուսը՝ Կոտայքի մարզի՝ 1999թ. ծնված բնակիչ Գևորգ Մուրադյանը: Վերջիններս ձերբակալվել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով տուժել էին 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդիկ։
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալված երիտասարդներից մեկը կալանավորվել է։
Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
«Բանտերով չեք վախեցնի». Գեղամ Մանուկյանի որդին կալանավորվել է
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: