ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է՝ պետական այցով Հայաստան այցելի տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այժմ մանրամասներն են քննարկվում, այդ թվում՝ այցի հստակ ժամկետը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մեր օրակարգում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը։ Կա ըմբռնումը, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում` հոկտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում։ Հստակ ամսաթիվը, իհարկե, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մայիսի 12-13-ին նախատեսված նիստին։
Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։