Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրեասյանի եղբայրը

Տղան ծնվել է 4100 գրամ քաշով, 53 սմ հասակով։ Ընտանիքի ավարտված հեքիաթը նորածին որդու շնորհիվ շարունակվում է։
Sputnik
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրեասյանի եղբայրը` Գոռը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ժորայի մայրը` Լաուրա Անդրեասյանը, պատմում է, թե ինչպես է մի օր երազում զոհված որդուն տեսել, որը մի երեխայի ձեռքը բռնած տուն է մտել ու մորն ասել, որ այդ երեխան իր զույգ եղբայրն է։
«Երազիցս 20 օր հետո իմացա, որ հղի եմ։ Գոռս ծնվեց 4100 գրամ քաշով, 53 սմ հասակով։ Սա Աստծո պարգևն է, որ կարողանանք ապրել»,–պատմում է մայրը։
Ժորայի հոր` Գրիգորի խոսքով` որդու ծնունով իրենց ավարտված հեքիաթը շարունակություն է ստացել։
«Մեր հեքիաթը Գոռովս է շարունակվում»,–ասում է հայրը։
Ժորան մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 27–ից, ինչի մասին հարազատները միայն պատերազմի ավարտից հետո են իմացել։42 օր կռիվ մղած տղան ծնողներին հավատացրել է, թե հեռու է առաջնագծից։
Ժորան ծնվել է 2002 թվականին։ 2020 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ, ծառայությունն իրականացրել Հադրութի ականանետային վաշտում:
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի քույրը. լուսանկարներ
Թեժ մարտեր է մղել Հադրութի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Մարտերից մեկի ժամանակ Ժորան հայտնվել է շրջափակման մեջ, բայց հաջողվել է դուրս գալ և շարունակել պայքարը թշնամու դեմ:
Նոյեմբերի 7-ին զոհվել է Շուշիի համար մղվող մարտերում: