Ակնայում ռազմամթերքի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Դատախազությունը դեպքի առթիվ քննություն է իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ռազմամթերքի պայթյունի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է մահացել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դատախազությանը, մայիսի 12-ին, տեղեկություն է ստացվել, որ Ռաշադ Բախտիյարովը (ծնված 1982 թ.) բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել:
Աղբյուրի համաձայն՝ Բախտիյարովը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Քարվաճառում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
Դատախազությունը քննություն է իրականացնում։
Հիշեցնենք, որ Ակնան Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ է անցել Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի արդյունքում: