«Գիտե՞ք, որ դուք ուկրաինացի եք». Նեբենզյան` ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի իր գործընկերոջը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան . Արխիվային լուսանկար
Ուկրաինայում ուսումնական ծրագրերում առավել ընդգրկուն ճշգրտման են ենթարկվել պատմության և աշխարհագրության ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է ժամանակակից Ուկրաինայի կրթական ծրագրերը և հետաքրքրվել Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվյերից, թե տեղյակ է արդյոք, որ ինքն իրականում ուկրաինացի է` ըստ աշխարհագրության Ուկրաինայի 8-րդ դասարանի դասագրքի:
«Ուսումնական գործընթացի տոտալ ուկրաինացմամբ զբաղվում է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը։ 2016 թվականին այդ գերատեսչությունը, «հաշվի առնելով վերջին տարիների պատմական իրադարձությունները», հաստատել է 25 ուսումնական ծրագիր», - ասել է Նեբենզյան։
Մշտական ներկայացուցիչը նշել է, որ առավել ընդգրկուն ճշգրտման են ենթարկվել պատմության և աշխարհագրության ծրագրերը:
Նա հավաքվածներին ցույց է տվել աշխարհագրության 8-րդ դասարանի դասագիրք, որը խմբագրվել է Մասլյակի և Կապիրուլինի կողմից:
«Եթե հավատանք սրան, ապա ֆրանսիացիների, իսպանացիների, պորտուգալացիների, թուրքերի և նույնիսկ հրեաների նախնիները եկել են Ուկրաինայից։ Ցանկանում եմ դիմել իմ ֆրանսիացի գործընկերոջը։ Նիկոլա, դուք գիտե՞ք, որ դուք իրականում ուկրաինացի եք։ Չե՞ք հավատում։ Կարդացեք դասագիրքը», - նշել է Նեբենզյան։
«Երկաթյա տրամաբանություն է. քանի որ ֆրանսիացիների նախնիները գալաներ են, նրանք եկել են Գալիչինից, որն Ուկրաինայում է», - հավելել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։