ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Արզնու խճուղում բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Զիլ» մակնիշի բենզատարը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 07։40-ի սահմաններում։
Նշվում է, որ միկրոավտոբուսը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Ռոբերտ Ա․-ն, իսկ «Զիլը»` 29-ամյա Ներսես Վ.-ն։
Վթարի հետևանքով «Գազելի» ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 58-ամյա Մարիետա Պ․-ն և 25-ամյա Աննա Մ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։