Հատուկ գործողությամբ վերջ կդրվի միաբևեռ աշխարհն առաջ մղելու` Արևմուտքի փորձերին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր օմանցի գործընկեր Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ համատեղ ասուլիս է տվել :
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության արդյունքները կոլեկտիվ Արևմուտքի երկրներին կստիպեն հրաժարվել միաբևեռ աշխարհի գաղափարն առաջ մղելուց: Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Օմանի իր պաշտոնակից Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:

«Մենք հույս ունենք, որ ռազմական գործողության ավարտը (նրա բոլոր նպատակներն իրականացնելուց հետո) կնպաստի միջազգային իրավունքը խաթարելու, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները (ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը) անտեսելու և կոպտորեն խախտելու` Արևմուտքի փորձերի դադարեցմանը և Արևմուտքին կստիպի հրաժարվել առաջ մղել, այսպես կոչված՝ միաբևեռ աշխարհը, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գերիշխանության պայմաններում»,- հայտարարել է նախարարը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ անհրաժեշտ է հարգել ժամանակակից աշխարհի մշակութային, կրոնական, քաղաքակրթական բազմազանությունը։
«Գաղութարարության ժամանակն անցյալում է մնացել, հարկավոր է խոստովանել դա»,-եզրափակել է Լավրովը։
Կիևին ՌԴ-ի սառեցված ակտիվները փոխանցելու՝ Բորելի գաղափարը գողություն է. Լավրով
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բաց է թողել Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը հասնելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ յոթ տարի առաջ ՄԱԿ-ում որոշեցին հրաժարվել Անվտանգության խորհրդի 2202 բանաձևից (որը հաստատում էր Ուկրաինայի արևելքում կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները) և Կիևի վարչակարգի կողմից իրականացվող բացահայտ սաբոտաժին արձագանքելուց։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 77-րդ օրը։