ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակը Բելգորոդի մարզում երկարաձգել են մինչև մայիսի 25-ը, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում։
«Մինչև մայիսի 25-ը Բելգորոդի մարզի տարածքում գործում է ահաբեկչական վտանգի «դեղին» մակարդակ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրված է»,- գրել է Գլադկովը։
Բելգորոդի մարզում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ սահմանելու մասին հայտարարվել է ապրիլի 11-ին։ Այն ահաբեկչական վտանգի երեք գոյություն ունեցող մակարդակներից միջինն է։