Վթար Երևանի կենտրոնում. տուժածներից մեկը երեխա է

Ավտոմեքենաներից մեկում երեխա է եղել, որը վթարից հետո, նկարահանման պահին, ուսի հատվածում ցավեր ուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Րոպեներ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը` դեպքը տեղի է ունեցել ժամը 21։00-ի սահմաններում։ Բախվել են «Hyundai elantra» ու «Lada Samara» մակնիշի ավտոմեքենաները։
Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում
Առաջին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի ծառին։
Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում
Այդ մեքենայում նաև երեխա է եղել, որը նկարահանման պահին ուսի հատվածում ցավեր ուներ։
Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում
Ներկա պահին վթարի վայրում են ոստիկանները։
Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում