Մեկ օրում Մարիուպոլից Բեզիմեննոյե 400 մարդ է տարհանվել․ ԴԺՀ պաշտպանության շտաբ

Մարդիկ գտնվում են տարհանվածներին օգնության ցուցաբերման կետում, որը ստեղծվել է ԴԺՀ ԱԻՆ-ի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Մարիուպոլից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն է տարհանվել 400 մարդ, այդ թվում՝ 70 երեխա, Telegram-ալիքում հայտնել Է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը:
Նշվում է, որ նրանք գտնվում են տարհանվող բնակչությանը օգնություն ցուցաբերելու կետում, որը ստեղծել է ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, մարտի 5-ից մինչև մայիսի 10-ը, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում բնակչությանը օգնություն ցուցաբերելու «Բեզիմյաննոյե» կետ է տարհանվել 29 962 մարդ, ասել են շտաբում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։