Հրդեհ Գյումրիում. «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցից մարդիկ են տարհանվել

Հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Գիշերը հրդեհ է բռնկվել Գյումրիի Մայակովսկի փողոցում, տարհանվել են քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում»,- հաղորդում է կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաժառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի:
Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Հին Էրիվան» ռեստորանում. աշխատողներից մեկն այրվածքներ ունի
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել են կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):