Գերմանիայի արտգործնախարարի վրա ձվեր են նետել. տեսանյութ

Աննալենա Բերբոկ
Ոստիկանները ձերբակալել են նախարարի վրա ձվեր նետած կնոջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի վրա են ձվեր նետել Վուպերտալում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Das Erste–ը։
Գերմանիայի գլխավոր դիվանագետը մեկնել է Վուպերտալ, որպեսզի աջակցի կուսակից Մոնա Նայբաուերին, որը մասնակցում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ընտրություններին:
Բերբոկը բեմ է դուրս եկել հանրահավաքի մասնակիցների առջև ելույթ ունենալու համար, և հավաքվածներից մեկը նրա ուղղությամբ ձվեր է նետել։ Թիկնապահները վահաններով փակել են նախարարին, իսկ ոստիկանները ձերբակալել են նախարարի վրա հարձակված կնոջը։
Պաշտոնյան ասել է, որ չի հանդուրժի սպառնալիքներն ու իշխանությանն անհամաձայնություն հայտնելու նման ձևերը։
Նրա խոսքով՝ քարեր ու ձվեր նետելը խոսքի ազատության իրավունքի իրացման կասկածելի միջոց է։
Միջադեպից հետո հանրահավաքը շարունակվել է, իսկ Բերբոկը լուսանկարվել է մասնակիցների հետ։
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին ձու են ջարդել. տեսանյութ