Փաշինյանը պատասխանատվության կենթարկվի՞. պատասխանում է Քյարամյանը

Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին 44-օրյա պատերազմի մասին Հայաստանի վարչապետի սկանդալային հայտարարությունների պատճառով քրեական գործ հարուցել նրա դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը պատասխանեց 44-օրյա պատերազմի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան պատասխանատվության ենթարկելու` զոհվածների ծնողների բողոքի վերաբերյալ հարցին։
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Քյարամյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեն գործն ընդունել է վարույթ, և ՔԿ գլխավոր քննչական վարչությունը այժմ ծանոթանում է նյութերին։
«Գործին ծանոթանալուն պես կսկսենք նախաքննության գործընթացը։ Հիմա ոչ մի նորություն չեմ կարող հայտնել»,- ասաց Քյարամյանը։
Զոհվածների ծնողները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում են. նրանց պահանջը դարձյալ չի բավարարվել
Լրագրողի՝ Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղած հարցին, թե արդյոք պատերազմի մասին հնչեցրած սկանդալային հայտարարությանները բավարար չե՞ն վարչապետին հարցաքննության կանչելու համար, Քյարամյանը հայտարարեց, որ գործը պետք է բազմակողմանի քննվի։
Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե կարող էր Ադրբեջանին Արցախի տարածքները հանձնել առանց ռազմական գործողությունների, սակայն հրաժարվելով դա անել, մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց մահվան մեջ։
«Որպես իրավաբան կարող եմ ասել, որ գործը պետք է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննվի։ Նախաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել առկա բոլոր հարցերը»,- ասաց Քյարամյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 18-ին զոհված զինծառայողների ծնողները դիմել են Հայաստանի գլխավոր դատախազություն՝ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու և հետաքննություն սկսելու պահանջով։ Ապրիլի 25-ից նրանք պահանջում են իրենց բողոքի պատասխանը՝ բողոքի ակցիաներ անցկացնելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։
Փախչող սպաները տղայիս վրաերթի են ենթարկել․ ծնողներն արդարադատություն են ուզում
Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ գործը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։ Մայիսի 5-ին հայտնի դարձավ, որ նախաքննությունը կվարի Քննչական կոմիտեն։