ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արարատի մարզի մի քանի համայնքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 10-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: