Խերսոնի մարզում կսկսեն ՌԴ անձնագրեր տրամադրել

Ուկրաինան Ղրիմին կապող հատվածը
Այն քաղաքացիները, որոնք գտնվում են Խերսոնի մարզի տարածքում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ՌԴ Զինված ուժերի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի բնակիչները կկարողանան ՌԴ անձնագրեր ստանալ արդեն այս տարի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Այստեղ ռուսաստանյան անձնագրեր են տալու։ Ես կարծում եմ, որ դա կլինի արդեն այս տարի»,- ասել է Ստրեմոուսովը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք գտնվում են Խերսոնի մարզի տարածքում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու իրավունք կունենան:
Հիշեցնենք, որ ՌԴ զինվորականներն Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել երկրի հարավում գտնվող Խերսոնի մարզը և Զապորոժիեի մարզի մերձազովյան մասը:
Շրջաններում ձևավորվել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը, ընթանում է Ղրիմի հետ առևտրային կապերի վերականգնման գործընթացը։