Մերձդնեստրում չորս պայթյուն է որոտացել

Փորձագետները դեպքի վայրից առգրավել են կումուլյատիվ պայթուցիկ սարքից մնացած կտորները՝ ուսումնասիրելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Չորս պայթյուն է որոտացել Մերձդնեստրում՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Տեղեկությունը հայտնում է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնը։

«Ռիբնիցկի շրջանի Վորոնկովո գյուղի մոտ՝ նախկին օդանավակայանի մոտակայքում, չորս պայթյուն է որոտացել։ Մայիսի 6-ի երեկոյան՝ ժամը 21:40-ի սահմաններում, ենթադրաբար դրոնից, նետվել են առաջին երկու պայթուցիկ սարքերը: Մեկ ժամ անց հարձակումը կրկնվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պայթյունի առաջացրած փոսերի խորությունը մոտ 1 մետր է, տրամագիծը՝ մոտ 25 սանտիմետր:
Դեպքի վայրում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում: Փորձագետները դեպքի վայրից առգրավել են կումուլյատիվ պայթուցիկ սարքից մնացած կտորները՝ ուսումնասիրելու համար:
Խերսոնի կենտրոնում հզոր պայթյուններ են որոտացել
«Սա արդեն երկրորդ փաստն է, որ Վորոնկովո գյուղի շրջանում ակտիվ գործողություններ են ընթանում։ Առաջին հարձակումը գրանցվել էր մայիսի 5-ին՝ ժամը 22։20-ին։ Այն ժամանակ դրոնից երկու պայթուցիկ սարք էր նետվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մերձդնեստրի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունների հետևանքով տուժածներ չկան: