ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել` ինչպես են Ուկրաինայում աշխատում օդադեսանտային զորքերի հետախույզները

Օդադեսանտային ստորաբաժանումները ներգրավված են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեջ։
Sputnik
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ցույց է տվել, թե ինչպես են Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ աշխատում օդադեսանտային զորքերի հետախույզները ։
Կադրերում երևում է, թե ինչպես են դեսանտայինները հայտնաբերում ուկրաինական զորքերի քողարկված դիրքերը և դրանց կոորդինատները փոխանցում հրետանուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։