Ավտովթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ. կա մեկ վիրավոր

Վթարի հետևանքով տուժած քաղաքացին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ժամը 19:00-ի սահմաններում բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai County» մակնիշի ավտոբուսն ու «Honda Accord» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: