Ասուլիս` նվիրված Գյումրիում կայանալիք ֆուտբոլային մրցաշարին

Մայիսի 6-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Գյումրիում մայիսի 10-ին մեկնարկող դպրոցականների ֆուտբոլային մրցաշարին:
Sputnik
Մրցաշարն անցկացվում է Ռոման Բերեզովսկու մրցանակի մեծ ֆուտբոլային մրցաշարի նախապատրաստման շրջանակում, որը կայանալու է հաջորդ տարի՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ:
Ի դեպ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հովանու ներքո և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ է անցկացվում նաև այս մրցաշարը։
Ինչպե՞ս են անցնելու մրցումները, ովքե՞ր են մասնակցելու դրանց և ի՞նչ անվանի հյուրեր կժամանեն Գյումրիի մրցաշարին։
Այս ամենի մասին կպատմեն «Բարու ուղին» հասարակական կազմակերպության ղեկավար, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Գյումրիում Ռուսական տան ներկայացուցիչ Անտոն Բերյանևը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։