ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով «Տոչկա-Ու» համալիր է ոչնչացրել. ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ հրետանավորներն անցած գիշեր խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 16 կետ, վառելանյութի պահեստներ և այլ թիրախներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել է Ուկրաինայի զորքերի «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման հրթիռներով ոչնչացվել է «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայանքը Նովայա Դմիտրովկա շրջանում, ինչպես նաև Ս-300 ԶՀՀ-ների լուսավորման և ուղղորդման 3 լոկատոր` Սանջեյկա, Կռիսինո և Վոլնյանսկ բնակավայրերի շրջաններում, զինամթերքի պահեստ և կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 9 շրջան՝ Նովոալեքսանդրովկայի շրջանում», - ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ ՌԴ հրետանավորներն անցած գիշեր խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 16 կետ, ինչպես նաև վառելանյութի պահեստներ և այլ թիրախներ: Ռուսական ավիացիան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում մի գիշերվա ընթացքում 40 ռազմական օբյեկտ է ոչնչացրել։
Գեներալը հայտնել է նաև, որ Վելիկայա Կամիշևախա բնակավայրի հատվածում օդում խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 4 ռեակտիվ արկ։
Ուկրաինայում «Ազովի» գրոհայինների հետ Իսրայելից եկած վարձկաններ են կռվում․ Զախարովա
«Օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել է 6 քարշային էլեկտրակայան Պոդոբորցի, Լվով, Վոլովեց, Տիմկովո և Պյատիխատկա երկաթուղային կայարանների շրջաններում, որոնց միջոցով Դոնբասում ուկրաինական զորախմբի կողմից իրականացվում էր ԱՄՆ-ի և եվրոպական երկրների արտադրության սպառազինության և զինամթերքի առաքում»,– նշել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 146 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 706 անօդաչու թռչող սարք, 287 զենիթային հրթիռային համալիր։
Ոչնչացվել է նաև 2807 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 321 կայանք, դաշտային հրետանու 1279 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2609 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 70-րդ օրը։