ԱԺ–ն ՀՌՀ անդամ ընտրեց Գոհար Մամիկոնյանին

Ազգային ժողով, արխիվային լուսանկար
Գոհար Մամիկոնյանը 2018-2021 թվականներին եղել է Արայիկ Հարությունյանի խորհրդականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրեց Գոհար Մամիկոնյանին։
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Մամիկոնյանն ընտրվեց 70 կողմ, 0 դեմ ձայներով։
Ընդդիմադիրները չէին մասնակցում գաղտնի քվեարկությանը. նրանք բոյկոտել են Ազգային ժողովի աշխատանքները։
Լենա Նազարյանը ներողություն կխնդրի Թագուհի Թովմասյանից. դատարանը որոշում է կայացրել. ԶԼՄ
Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, իսկ մագիստրատուրան՝ հանրային կառավարման բաժնում:
2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է:
2015 թվականից Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: