Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցումը կրիտիկական կլինի Իտալիայի համար

Հռոմ
Ռոբերտ Չինգոլանին նկատել է, որ ձմռանը խնդիր է լինելու գազով ապահովելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Իտալիայի էկոլոգիական հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին գալիք ձմռան համար կրիտիկական իրավիճակ է կանխատեսել ռուսական գազի մատակարարումների դադարեցման դեպքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանից գազի մատակարարումների մայիսյան ընդհատումը ձմռանը դժվար կմարսվի»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատում ունեցած ելույթում։

Չինգոլանին նշել է, որ ձմռանը խնդիրը լինելու է գազով ապահովելը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «պահպանել ռուսական գազի մատակարարումները մինչև 2022 թվականի վերջ՝ համակարգի անվտանգությունն ապահովելու համար»։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների առնչությամբ բազմիցս նշել է էներգակիրների մատակարարման ոլորտում Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը նվազեցնելու և այլ երկրներից բնական գազի ներմուծման ավելացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանից, Ալժիրից Թունիսից և Լիբիայից։