Խնդիրը կարգավորված է. ՃՈ-ն` ժամանակավոր վարորդական վկայականների տրամադրման մասին

Պլաստիկ քարտերի խնդիրը Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ է՝ կա, սակայն ոստիկանությունը վստահեցնում է, որ գործընթացը կարգավորված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Առաջացած տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանում վարորդներին հատկացվում էին վարորդական իրավունքի ժամանակավոր վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է։
Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին, որ վարորդական վկայականների փոխարեն ժամանակավոր թղթեր էին տալիս ու հայտնում, որ պլաստիկ քարտը կստանան մեկ կամ մի քանի ամսից։ Որոշ քաղաքացիներ հայտնել են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ սպասում են պլաստիկ քարտ ստանալուն։