Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նոր հրամանատար է նշանակվել ամերիկացի գեներալ Կավոլին. Պենտագոն

Պենտագոն
Կավոլին տիրապետում է ռուսերենին, իտալերենին և ֆրանսերենին, ունի Եյլի համալսարանի ռուս և արեւելաեվրոպական հետազոտությունների մագիստրոսի աստիճան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի -Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գեներալ Քրիստոֆեր Կավոլիին նշանակել է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

Կավալին, որն այդ պաշտոնում կփոխարինի երեք տարի ծառայած Տոդ Ուոլթերսին, նույնպես գլխավորել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը:

Այժմ Կավոլին ամերիկյան ցամաքային ուժերի հրամանատարն է Եվրոպայում և Աֆրիկայում։
Լրատվամիջոցները գրում են, որ Կավոլին տիրապետում է ռուսերենին, իտալերենին և ֆրանսերենին, ունի Եյլի համալսարանի ռուս և արեւելաեվրոպական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: