Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:
Երևանում մայիսի 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 15-17, երեկոյան՝ 12-14 աստիճան։