Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Կրկին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 03:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրությնա մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրափի և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ մայիսի 1–ին ևս երկրաշարժ էր գրանցվել Հայաստան- Վրաստան սահմանին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ: